Մատչելիության հղումներ

Այսօր սպասվում է Ֆրանսիայի և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպում Սիրիայի հարցով


Ֆրանսիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Ժան-Մարկ Էրո և Սերգեյ Լավրով, Փարիզ, 29-ը հունիսի, 2016թ․
Ֆրանսիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Ժան-Մարկ Էրո և Սերգեյ Լավրով, Փարիզ, 29-ը հունիսի, 2016թ․

Ակնկալվում է, որ այսօր հանդիպում տեղի կունենա Ֆրանսիայի և Ռուսաստանի արտգործնախարարների միջև, որի ընթացքում, ամենայն հավանականությամբ, կքննարկվի Սիրիայի ճգնաժամը:

Կրեմլը թեպետ մանրամասներ չի հաղորդում, սակայն ֆրանսիական աղբյուրի համաձայն՝ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը փորձելու է համոզել Ռուսաստանին աջակցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևին, որի նպատակն է Հալեպում հրադադարի գոտի բացել և քաղաքացիներին օգնություն ցուցաբերել:

Արդեն վաղը նույն առաջարկով Ֆրանսիայի արտգործնախարարը կմեկնի Վաշինգտոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG