Մատչելիության հղումներ

Մի շարք ընտանիքներ Երևանի ծննդյան օրվա առթիվ բնակարան կստանան


Երևանի քաղաքապետարանի շենքը
Երևանի քաղաքապետարանի շենքը

Երևանի ավագանին այսօր գումարված արտահերթ նիստում հաստատել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկը՝ Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանը նվիրել 1991 թվականի ապրիլին Շահումյանի շրջանի Գետաշեն գյուղում հերոսաբար զոհված ազատամարտիկ Արթուր Կարապետյանի ընտանիքին:

Քաղաքապետարանի փոխանցմամբ, բնակարան կստանա նաև «Սասունցի Դավիթ» աշխարհազորային ջոկատի անդամ, վիրավոր ազատամարտիկ Վիրաբ Սարգսյանի բազմանդամ ընտանիքը։

«Երևան քաղաքի 2798-րդ տարեդարձի առթիվ, Հայաստանի ժողովրդական արտիստ, պետական մրցանակի և միջազգային չորս մրցույթի դափնեկիր, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» և «Պատվո» շքանշանակիր, «Սուրբ Սահակ, Սուրբ Մեսրոպ» շքանշանի ասպետ, Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Սվետլանա Նավասարդյանին, Երևանի ավագանու որոշումով նույնպես կտրամադրվի Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարան: Հաշվի առնելով Արցախյան ազատամարտում ունեցած ներդրումը, հայ ազգագրական ու հայրենասիրական երգերի ստեղծման և տարածման գործում ունեցած զգալի ավանդը, ինչպես նաև բնակարանային պայմանների խիստ կարիքավորությունը՝ Երևանի ավագանու որոշումով բնակարան կտրամադրվի նաև Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Գուսան Հայկազունուն», - ասված է հաղորդագրությունում:

Ավագանին հաստատել է նաև ութ անչափահաս երեխաներ ունեցող Արթուր Սաֆարյանի և Լուսինե Բակունցի ընտանիքին բնակարան տրամադրելու որոշման նախագիծը:

Ըստ քաղաքապետարանի, բնակարաններ կտրամադրվեն նաև բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ևս 4 ընտանիքի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG