Մատչելիության հղումներ

«Օկուպացիան տուրք է, որ վճարում ենք հանուն ազատության»․ Մարգվելաշվիլի


Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլի, արխիվ
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլի, արխիվ

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին կարծում է, որ իր երկրի և Ռուսաստանի միջև հարաբերությունները կարող են կարգավորվել միայն «բարի կամքի» միջոցով: Ներկայիս իրավիճակը նա անվանել է «տարօրինակ իրականություն», որում չի լուծվում հակամարտող և ոչ մի կողմի խնդիրը:

«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում Վրաստանի նախագահը «ողբերգական» է բնորոշել ռուսական բանակի կողմից Վրաստանի երկու շրջանների բռնազավթումը: Մարգվելաշվիլիի խոսքով՝ դա «տուրք է, որը վրացիները վճարում են ազատության և անկախության համար»:

Վրաստանի ղեկավարի գնահատմամբ՝ աբխազների ու օսերի համար չբացվեցին նոր հեռանկարներ, նրանք ապրում են առանց իրական հեռանկարների, առանց ապագայի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG