«Մանչեսթր Յունայթեդ» ակումբը դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային (ՀՖՖ)՝ տեղեկացնելով, որ ավելի վաղ ստացած վնասվածքների պատճառով Հենրիխ Մխիթարյանը չի կարողանա մասնակցել Հայաստանի ազգային հավաքականի նախապատրաստական հավաքին և Ռումինիայի ու Լեհաստանի հավաքականների դեմ հանդիպումներին: Այդ մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ՀՖՖ պաշտոնական կայքէջը:
«Հենրիխը ձախ ազդրի մկանի վնասվածքից հետո դեռևս վերականգնման փուլում է գտնվում։ Չնայած վերջին շաբաթվա ընթացքում նկատվում է զգալի առաջընթաց, սակայն Մխիթարյանը մինչ օրս էլ ի վիճակի չէ մասնակցել մարզումային գործընթացին։ Շնորհակալ կլինենք, եթե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան թույլ տա Հենրիխ Մխիթարյանին չմասնակցել ազգային թիմի առաջիկա երկու հանդիպումներին՝ մնալով Մանչեսթրում եւ շարունակելով իր վերականգնումը», - ասված է «Մանչեսթր Յունայթեդ»-ի նամակում: