Մատչելիության հղումներ

«Նովայա գազետա»․ Գարնանը Կադիրովի դեմ մահափորձ էր պատրաստվել


Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրով, արխիվ

2016 թվականի գարնանը Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի դեմ մահափորձ էր պատրաստվել: Այս մասին երկուշաբթի օրը գրել է ռուսաստանյան «Նովայա գազետա» պարբերականը՝ վկայակոչելով տարածաշրջանում իր աղբյուրը:

Թերթի տվյալների համաձայն, դավադրության մասնակիցները երիտասարդներ են Բենոյ գերդաստանից, որին էլ պատկանում է Կադիրովը: Նրանք պայթուցիկ սարք են տեղադրել Չեչնիայի ղեկավարի առանձնատանը, որը գտնվում է Բենոյ գյուղում:

«Նախապատրաստվող հարձակմանը» մասնակցություն ունենալու կասկածանքով մի քանի տասնյակ մարդկանց ձերբակալության մասին տեղեկատվությունը թերթը ստացել էր դեռևս ամռան առաջին շաբաթներին: Խուզարկությունների ընթացքում բերման ենթարկվածների մոտ զենք-զինամթերք է հայտնաբերվել: Դավադրությունը, ըստ ռուսական պարբերականի, բացահայտվել է պատահականորեն:

Ռամզան Կադիրովի վրա հարձակումների փորձեր են եղել բազմիցս, վերջինը 2010 թվականին էր՝ Ցենտորոյ գյուղում:

Կադիրովի մամուլի խոսնակ Ալվի Քարիմովը երկուշաբթի օրը հայտարարել է, թե Բենոյ գյուղում Չեչնիայի ղեկավարի դեմ «ոչ մի մահափորձ էլ չի եղել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG