Մատչելիության հղումներ

Ոստիկանություն․ Ստացված հաղորդումների հիման վրա նախապատրաստվում է 113 նյութ


Ոստիկանությունը ամփոփ տեղեկատվություն է հրապարակել ՏԻՄ ընտրությունների ընթացքում ոստիկանությունում ստացված ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների և տեղեկությունների քննարկման արդյունքների մասին ժամը 20-ի դրությամբ:

Ըստ այդմ՝ Լոռու, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում ՏԻՄ ընտրությունների նախընտրական և քվեարկության օրը ստացվել է տարբեր բնույթի 117 տեղեկատվություն, որից՝ 5-ը քարոզչության ընթացքում, քվեարկության օրը՝ 112:

Ըստ տարածքների՝ Շիրակի մարզից ստացվել է 24, Լոռու մարզից՝ 34, Գեղարքունիքի մարզից՝ 12, Վայոց ձորիից՝ 1, Սյունիքի մարզից՝ 15, Կոտայքի մարզից՝ 31 հաղորդում:

Ըստ ստացման աղբյուրի՝ ԶԼՄ-ներից ստացվել է56, ՀԿ-ներից՝ 9, դիտորդներից՝ 6, հանձնաժողովի անդամներից՝ 3, քաղաքացիներից՝ 20, ընտրատեղամասում ծառայություն կատարող ոստիկանության ծառայողներից՝ 22, կուսակցություններից՝ 1:

Ստացված հաղորդումների հիման վրա նախապատրաստվում է 113 նյութ, եզրակացությամբ անհետևանք է թողնվել 4 նյութ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG