Թուրքիայի իշխանությունները Իզմիրում կալանավորել են էրդողանի ընդդիմախոս, Միացյալ Նահանգներում ապաստանած հոգևորական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի եղբորը՝ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձը կազմակերպելու մեղադրանքով:
«Անադոլու» գործակալության հաղորդմամբ, ոստիկանությունը նրա բնակարանում եղբոր հեղինակած գրքերն է հայտնաբերել և առգրավել, առայժմ Քաթբեթին Գյուլենը հոգևորական գործչի առաջին ազգականն է, որ հայտնվում է անազատության մեջ:
Գյուլենը շարունակում է հերքել Էրդողանի մեղադրանքները: