Մատչելիության հղումներ

Հռոմի պապը պատարագ է մատուցել Բաքվի կաթոլիկ եկեղեցում


Հռոմի պապն այսօր պատարագ է մատուցել Բաքվի կաթոլիկ եկեղեցում, որը կառուցվել էր Հովհաննես Պողոս երկրորդի՝ 2002-ին Ադրբեջան կատարած այցից հետո:

Ֆրանցիսկոս պապը տարածաշրջանում խաղաղության ու հանդուրժողականության կոչ է արել, հանդիպել երկրի աշխարհիկ ու հոգևոր առաջնորդների հետ

«Ձեր այցը մեծ նշանակություն ունի Ադրբեջանի և Վատիկանի միջև հարաբերությունները ամրապնդելու և քաղաքակրթությունների միջև երկխոսության տեսանկյունից», - հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը:

Ադրբեջան՝ մոտ տասը ժամյա այցի ընթացքում Կաթլիկ եկեղեցու առաջնորդը նաև հարգանքի տուրք է մատուցել երկրի անկախության համար զոհվածների հիշատակին:

Ավելի վաղ՝ երեկ, Վրաստան կատարած այցի ընթացքում Հռոմի պապը պատարագ էր մատուցել Թբիլիսիի Միխեիլ Մեսխիի անվան մարզադաշտում, որին սակավաթիվ կաթլիկներ էին մասնակցել, Վրաստանի Ուղղափառ եկեղեցու պատվիրակությունը ծիսակարգին չէր ներկայացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG