Մատչելիության հղումներ

Լրագրողի խոսքով, առավոտից ընտրատեղամասում գտնվող կինը կոտրել է իր հեռախոսը


«Արարատ Նյուզ» լրատվականի լրագրող Շողիկ Գալստյանի խոսքով, մի կին, ով առավոտից գտնվում էր Վանաձորի թիվ 30/47 ընտրատեղամասում, խոչընդոտել է իր աշխատանքը, կոտրելհեռախոսը:

«Ինքը շատ ակտիվ էր, քաղաքացիների հետ հենց ընտրատեղամասի մուտքի մոտ, վեճեր էին շատ անհասկանալի: Թե ինչ էր ասում քաղաքացիներին, թե նրանք ինչ էին պատասխանում, որի արդյունքում կռվում էին իր հետ, և ինչ –որ աղմուկ էր բարձրանում, անհասկանալի էր, ես չկարողացա պարզել: Երբ մոտենում էի իրեն, հարցնում՝ ինչու է քաղաքացիների հետ անընդհատ կոնֆլիկտ ունենում, ինքը չէր պատասխանում, չէին պատասխանում նաև քաղաքացիները: Բոլորը հեռանում էին, բայց ինքը անընդհատ տարածքում էր»:

Գալստյանը պատմեց, որ ընտրատեղամասում գտնվելու ժամանակ կինը «հաղորդակցվում էր Հանրապետական կուսակցության վստահված անձի հետ»:

«Հետո ինչ-որ մեքենա եկավ, նա մոտեցավ մեքենային, իրենց միացավ նաև Հանրապետականի նշված վստահված անձը: Երբ շարունակում էի նկարել, այդ մեքենայի մոտից մի կին մոտեցավ, ուզում էր հեռախոսը վերցնել ինձնից: Ասում է՝ իրավունք չունեք ինձ նկարել: Սկսեց վիճել հետս: Էդ պահին մոտեցավ այդ կինը, որը առավոտից էր էստեղ , հեռախոսը ուղղակի ձեռքիցս խլեց ու հենց ասֆալտի վրա կոտրեց»:

«Հենց ոստիկանների ներկայությամբ էլ ասաց՝ շատ լավ արեցի, լավ էր քեզ», - պատմեց լրագրող Շողիկ Գալստյանը:

Նար խոսքով, ոստիկանները տիկնոջը հեռացրին հեռախոսը կոտրելուց հետո միայն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG