Ռուսաստանի արտգործնախարարությունը առաջիկա երկուշաբթի բացատրությունների է հրավիրում Մոսկվայում Նիդերլանդների դեսպանին՝ «Մալայզիական ավիաուղիներ»-ի օդանավի կործանման վերաբերյալ միջազգային քննչական խմբի զեկույցը պարզաբանելու համար:
Խմբի աշխատանքների արդյունքը հետևողականորեն ներկայացվում է որպես անհերքելի ճշմարտություն, հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Մարիա Զախարովան:
Ավելի վաղ Նիդերլանդների արտգործնախարարությունն էր զրույցի հրավիրել Ռուսաստանի դեսպանին, ընդգծելով՝ միջազգային փորձագետների հասցեին Կրեմլի անհիմն քննադատությունը անընդունելի է:
Տարիներ շարունակված հետանքննությունից հետո այս շաբաթ միջազգային քննչական խումբը հայտարարեց, թե 2014-ին Ուկրաինայի արևելքում «Բոինգ»-ի կործանման պատճառը եղել է «Բուկ» համալիրը, որը Ռուսաստանից էր բերվել և հաջորդ օրը վերադարձվել: