Մատչելիության հղումներ

Մեկնարկել է «ԴիջիԹեք 2016»-ը


«ԴիջիթԹեք 2012», արխիվ
«ԴիջիթԹեք 2012», արխիվ

«Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսի ներքո այսօր մեկնարկել է 12-րդ ամենամյա «ԴիջիԹեք» տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսը։

«ԴիջիԹեք 2016»-ին մասնակցում են 120-ից ավելի տեղական և միջազգային ընկերություններ:

Այս տարի Հնդկաստանը հանդես է գալիս որպես ցուցահանդեսի գործընկեր երկիր և ներկայացված է կոնսոլիդացված տաղավարով:

«ԴիջիԹեքի» շրջանակում ռուսական GenerationS աքսելերատորի կողմից կանցկացվի մրցույթ տեխնոլոգիական բոլոր ստարտափների համար: Կանցկացվի նաև «Նորարարության և գյուտարարության ֆորում»՝ ԱՐՓԱ-յի կողմից: Եռօրյա տոներին կլինի նաև «Robofest» ռոբոտների շքերթ, որի շրջանակում Հայաստանի մարզերում գործող շուրջ 160 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների լավագույն ներկայացուցիչները կցուցադրեն իրենց գիտելիքները և ձեռքբերումները ծրագրավորման ու ռոբոտաշինության ոլորտներում: Տեղի կունենա «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի առաջնություն», - ասված է հաղորդագրությունում։

«ԴիջիԹեք»-ի նպատակն է ստեղծել բարձր տեխնոլոգիաների ընկերությունների, տնտեսության այլ ճյուղերի և հասարակության միջև հաղորդակցման բարենպաստ միջավայր, ընդլայնել միջազգային համագործակցությունը և յուրաքանչյուր տարի ներկայացնել ՏՀՏ դաշտի ձեռքբերումներն ու առկա մարտահրավերներն ու հեռանկարները:

Ցուցահանդեսը կշարունակվի մինչև հոկտեմբերի 2-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG