Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր կքննի ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը 15 օր գրաված «Սասնա ծռեր»-ի անդամ Թաթուլ Թամրազյանի կալանքը ևս երկու ամսով երկարացնելու հարցը։
Թաթուլ Թամրազյանը մեղադրվում է շենք, շինություններ գրվելու և ապօրինի զենք, զինամթերք կրելու և փոխադրելու մեջ։
Անցած շաբաթ դատարանը ևս երկու ամսով երկարաձգեց «Սասնա ծռեր»-ի երկու տասնյակ անդամների կալանքի ժամկետները։