Մատչելիության հղումներ

Պաշտպանության փոխնախարարն ընդունել է Կարմիր Խաչի ներկայացուցիչներին


Լուսանկարը՝ ՊՆ-ի
Լուսանկարը՝ ՊՆ-ի

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը այսօր ընդունել է Հայաստանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար տիկին Կարոլին Դույեզին և անհայտ կորածների հարցերով տարածաշրջանային նորանշանակ համակարգող Սամիր Հաջիմուստաֆիչին:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական գործողությունների արդյունքում անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր, ինչպես նաև Հայաստանի գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի աշխատանքային խմբի և ԿԽՄԿ-ի կողմից իրականացվող աշխատանքներին ու գործակցությանն առնչվող այլ խնդիրներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG