Մատչելիության հղումներ

Էրդողան. Թուրքիան Սիրիայից տարածքային պահանջներ չունի


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ելույթ է ունենում նահանգապետերի հետ հանդիպմանը, Անկարա, 29-ը սեպտեմբերի, 2016թ․
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ելույթ է ունենում նահանգապետերի հետ հանդիպմանը, Անկարա, 29-ը սեպտեմբերի, 2016թ․

Թուրքիան չի հավակնում Սիրիայի տարածքին: Այսօր Անկարայում նահանգապետերի հետ հանդիպման ժամանակ այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

«Սիրիայի տարածքի հանդեպ մենք որևէ հավակնություն չունենք: Բայց մենք շատ հետևողական ենք լինելու մեր սահմանների մերձակայքում գործող ահաբեկչական ենթակառույցները արմատախիլ անելու հարցում: Սիրիայի հետ սահմանի մերձակայքում գտնվող քաղաքներին` Քիլիսին, Գազիանթեփին այլևս հրթիռակոծության որևէ վտանգ չպետք է սպառնա», - ասել է Էրդողանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG