Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը Ռուսաստանից պահանջում է դադարեցնել հարձակումը Հալեպում


Ջոն Քըրբի, արխիվ
Ջոն Քըրբի, արխիվ

«Միացյալ Նահանգները կարող են ամբողջությամբ սառեցնել համագործակցությունը Ռուսաստանի Դաշնություն հետ, եթե Մոսկվան անհապաղ կերպով չդադարեցնի Հալեպում իրականացվող ռազմական գործողությունները»: Այս մասին Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Միացյալ Նահանգների պետքատուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քըրբին:

«Բռնությունների դադարեցումը բխում է հենց Ռուսաստանի շահերից, քանի որ ծայրահեղականները կարող են այդ գործողությունները որպես պատրվակ օգտագործել ռուսաստանյան շահերն, անգամ, Ռուսաստանի տարածքում գտնվող քաղաքները գրոհելու համար», - ասել է պետքարտուղարության ներկայացուցիչը։

Հակադարձելով այս հայտարարությանը, Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, Քըրբիի հայտարարությունն անվանել է «հուզական պոռթկում»:

Ռուսաստանցի դիվանագետի խոսքով, Հալեպում ձեռնարկվող հարձակումների դադարեցումը «զինյալներին վերախմբավորման հնարավորություն կտա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG