Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին սպառնացել է դադարեցնել համագործակցությունը Ռուսաստանի հետ Սիրիայի հարցով, եթե Մոսկվան և իր սիրիացի դաշնակիցները վերջ չդնեն Հալեպում ընթացող օդային հարձակումներին: Այս մասին Քերրին երեկ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է իր ռուս գործընկերոջը՝ Ռուսատսանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին:
Սիրիացի ակտիվիստները հաղորդում են, որ սեպտեմբերի 25-ի դրությամբ Հալեպի արևելքում շարունակվող ռմբակոծությունների պատճառով առնվազն 45 մարդ է զոհվել, այդ թվում՝ 10 երեխա։