Այսօր մեկնարկել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնի եռօրյա այցը Թուրքիա:
Բրիտանական դիվանագիտության ղեկավարի առաջին կանգառը Սիրիայի սահմանից ոչ հեռու գտնվող թուրքական Գազիանթեփ քաղաքում էր: Գազիանթեփում Ջոնսոնն այցելել է սիրիացի փախստականների ճամբարներ:
Վաղն արդեն բրիտանացի նախարարը կմեկնի Անկարա, որտեղ բանակցություններ են նախատեսված նրա և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի միջև:
Բացի այդ Ջոնսոնն այցելելու է թուրքական խորհրդարանի շենք` ծանոթանալու այն վնասին, որ կրել էր շինությունը հուլիսին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ: