ԱՄՆ-ի Վաշինգթոն նահանգի իշխանությունները հաղորդել են, որ սեպտեմբերի 23-ին Բարլինգթոն ավանի առևտրի կենտրոնում հինգ այցելուների սպանած անձը ձերբակալված է:
Նահանգի ոստիկանության խոսնակ Մարկ Ֆրենսիսը հայտնել է, որ ձերբակալվածը 20-ամյա Արքան Չեթինն է, այլ մանրամասներ չկան:
Հանցագործության դրդապատճառները հայտնի չեն, սակայն իրավապահները ենթադրում են, որ գրոհը կապ չունի ահաբեկչական գործողությունների հետ: