Իտալական նավը խարիսխ է գցել Իրանի հարավում գտնվող Բանդար Աբաս նավահանգստում:
Այդպիսով անցած 15 տարիների ընթացքում առաջին անգամ արևմտյան պետության նավը հասել է Իրան:
Իտալիայի նավատորմի ներկայացուցիչները հայտարարել են, թե Իրան են եկել` «այդ երկրի նավատորմի հետ պատմական հարուստ կապերը և հրաշալի հարաբերությունները վերականգնելու համար»:
Իրանական նավը երեք օր կմնա Բանդար Աբաս նավահանգստում:
Իրանի և Արևմուտքի հարաբերություններն էապես բարելավվել են այն բանից հետո, երբ կողմերն անցյալ տարի կնքել են միջուկային պատմական համաձայնությունը:
Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին այս տարվա ապրիլին մեծ պատվիրակության ուղեկցությամբ այցելել է Թեհրան: