Մատչելիության հղումներ

Հնդկաստանի վարչապետը Պակիստանին մեղադրում է «ահաբեկիչներ արտահանելու» մեջ


Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Պակիստանին մեղադրել է ահաբեկչությունն արտահանելու միջոցով Ասիայի տարածաշրջանն ապակայունացնելու մեջ:

Հնդկաստանում պնդում են, որ Քաշմիրի հնդկական հատվածում սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած արյունալի գրոհը Պակիստանն է կազմակերպել:

«Պակիստանի ժողովուրդը պետք է հարցնի իր ղեկավարներին, թե ինչպես ստացվեց, որ երկու երկրները միաժամանակ են անկախացել, և դրանից հետո Հնդկաստանը համակարգչային ծրագրեր է արտահանում, իսկ Պակիստանը՝ ահաբեկիչներ», - ասել է Նարենդրա Մոդին:

Պակիստանը հերքում է մեղադրանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG