Մատչելիության հղումներ

Ամերիկացի գեներալ. Աֆղանստանում այսօր ԻՊ-ի մոտ 1300 զինյալ կա


Ամերիկացի գեներալ Ջոն Նիքոլսոն, արխիվ
Ամերիկացի գեներալ Ջոն Նիքոլսոն, արխիվ

Ամերիկացի գեներալ Ջոն Նիքոլսոնն ասել է, որ թալիբներն Աֆղանստանում հսկում են տարածքի մոտ տասը տոկոսը և կառավարական բանակի հետ մարտերում փորձում են գրավել տարածքի ևս 20 տոկոսը:

Բացի այդ, գեներալի խոսքով, այսօրվա դրությամբ Աֆղանստանում գտնվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական շարժման մոտ 1300 զինյալներ, ովքեր նյութական օգնություն և հրահանգներ են ստանում Սիրիայում տեղակայված զինակիցներից:

Նիքոլսոնի փոխանցմամբ, Աֆղանստանի զորամիավորումների տեխնիկական հանդերձանքը, զինվորների և հրամանատարների հմտությունը և պրոֆեսիոնալիզմը ցածր մակարդակի են: Նրա խոսքով, ամերիկացիների առաջնորդած կոալիցիան կօգնի Աֆղանստանին զինված ուժերի որակը բարձրացնելու հարցում:

Ամերիկացի գեներալը միաժամանակ ասել է, որ ԱՄՆ-ի և Աֆղանստանի ստորաբաժանումները համատեղ ջանքերով ոչնչացրել են «Իսլամական պետության» մեծ թվով հրամանատարների և անդամների, և որ այդ ահաբեկչական կառույցի ներկայությունը երկրում էապես նվազել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG