Երեկ երեկոյան Վաշինգտոն նահանգում՝ Սիեթլ քաղաքից մոտ 100 կիլոմետր հյուսիս գտնվող Բարլինգթոն ավանի առևտրի կենտրոնում հնչած կրակոցներից հինգ մարդ է զոհվել: Ոստիկանները որոնում են զինյալին:
NBC News հեռուստակայանը վկայակոչել է նահանգի ոստիկանության պաշտոնյաներին, ովքեր ասել են, թե չեն ենթադրում, որ տեղի ունեցածն ահաբեկչական հարձակում է: Այնուամենայնիվ հարձակման դրդապատճառները հայտնի չեն: