Արաբկիր և Քանաքեռ - Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր վճռեց երկու ամսով երկարաձգել հուլիսին ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամ Թորոս Թորոսյանի կալանքը:
«Սասնա ծռեր»-ի կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրավելու քրեական գործը քննող նախաքննական մարմինը դիմումներ է ներկայացրել դատարան՝ պահանջելով երկարացնել զինված խմբի անդամների կալանքը՝ պատճառաբանելով, որ անհրաժեշտ է կատարել քննչական գործողություններ, և որ «Ծռերը» պետք է շարունակեն մնալ կալանավայրերում, քանի որ ազատության մեջ կխոչընդոտեն նախաքննությանը, կազդեն գործով անցնող անձանց վրա կամ էլ կթաքնվեն նախաքննական մարմնից։
«Սասնա ծռերի» պաշտպանները անհիմն են համարում նախաքննական մարմնի այս դիրքորոշումը։