Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևն անցած գիշեր Ստամբուլից տեղափոխվել է Ռուսաստանի մայրաքաղաքում գտնվող Կենտրոնական կլինիկական «Կրեմլյան» հիվանդանոց:
Ղրղըզստանի նախագահի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է այս շաբաթասկզբին` Նյու Յորք մեկնելու ճանապարհին:
Մոսկվայում Աթամբաևը գտնվելու է Ռուսաստանի ղեկավարությանը սպասարկող բուժանձնակազմի հսկողության ներքո: