Մատչելիության հղումներ

Hurriyet. Մոսկվան և Անկարան փոխհամաձայնեցնում են Սիրիայում մարտական թռիչքները


Սիրիա - Ռուսական Սու-24 ռազմական օդանավը վայրէջք է կատարում Հմեյմիմ ռազմակայանում, արխիվ
Սիրիա - Ռուսական Սու-24 ռազմական օդանավը վայրէջք է կատարում Հմեյմիմ ռազմակայանում, արխիվ

Hurriyet պարբերականի տեղեկություններով` Մոսկվան և Անկարան բանավոր համաձայնության են եկել, ըստ որի Թուրքիայի և Ռուսաստանի ռազմաօդային ուժերը Սիրիայում համաձայնեցնում են միմյանց գործողությունները:

«Այս քայլի նպատակը երկու երկրների ռազմական օդանավերի կողմից մարտական առաջադրանքների կատարման ժամանակ միջադեպերի բացառումն է», - գրում է թուրքական թերթը:

Hurriyet-ի տեղեկություններով, նման համաձայնություն կայացվել է անցած շաբաթ` Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Վալերի Գերասիմովի Անկարա այցի շրջանակում: «Չի բացառվում, որ առաջիկայում կողմերը մարտական թռիչքների համակարգման պաշտոնական հուշագիր ստորագրեն», - թերթին փոխանցել են Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի աղբյուրները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG