Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին պաշտոնական Մոսկվայից պահանջել է դադարեցնել Հալեպի շրջանում իրականացվող օդային հարվածները: Այս մասին Քերրին հայտարարել է Սիրիային աջակցության միջազգային խմբի` Նյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ:
«Ավիացիոն հարվածների դադարեցումը Սիրիայի հարցում խաղաղ երկխոսության վերսկսման գլխավոր նախապայմանն է», - ասել է Քերրին:
Reuters լրատվական գործակալության տեղեկություններով, Հալեպի` զինված ընդդիմության ձեռքում գտնվող թաղամասերի ռմբակոծությունները այսօր ևս շարունակվել են: Դրանց մասնակցել է առնվազն հինգ ռազմական ինքնաթիռ: