Մատչելիության հղումներ

Հրապարակվել են «այլընտրանքային նոբելյան մրցանակի» դափնեկիրների անունները


Սվետլանա Գաննուշկինան ստանում է «այլընտրանքային նոբելյան մրցանակը»
Սվետլանա Գաննուշկինան ստանում է «այլընտրանքային նոբելյան մրցանակը»

Ստոկհոլմում հրապարակվել են այսպես կոչված «այլընտրանքային նոբելյան մրցանակի» դափնեկիրների անունները:

Հանուն արժանավայել կյանքի ու ժամանակակից խնդիրների լուծման տրվող պարգևին այս տարի արժանացել են սիրիական կամավորական կազմակերպություններից մեկը, որն ավելի քան երեք տարի է՝ օգնում է քաղաքացիական պատերազմի մեջ ապրող մարդկանց, թուրքական ընդդիմադիր «Ջումհուրիեթ» թերթն ու ռուս իրավապաշտպան Սվետլանա Գաննուշկինան, ով արդեն 25 տարի է՝ աջակցում է փախստականներին ու միգրանտներին:

Մրցանակային ֆոնդը կազմում է 3 միլիոն շվեդական կրոն՝ մոտ 350 հազար դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG