Ուկրաինան պետք է իրականացնի խոստացած քաղաքական ու տնտեսական բարեփոխումները, հակառակ դեպքում Եվրամիությունը կարող է վերացնել սահմանափակումները Ռուսաստանի նկատմամբ՝ հայտարարել է Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենը:
Ելույթ ունենալով Նյու Յորքում՝ Միջազգային հարաբերությունների խորհրդում, Բայդենն ասել է՝ ուկրաինական ճգնաժամից ի վեր ամեն շաբաթ երկու-երեք ժամ հեռախոսազրույցներ է ունենում, մի կողմից, Ուկրաինայի ղեկավարների հետ՝ կոչ անելով նրանց բարեփոխումներ անցկացնել, մյուս կողմից՝ Գերմանիայի, Իտալիայի ու Ֆրանսիայի առաջնորդների հետ՝ հորդորելով նրանց ուժի մեջ թողնել Կրեմլի նկատմամբ սահմանված պատժամիջոցները: