Կրեմլին քննադատող ռուս լրագրող Ալեքսանդր Սոտնիկը լքել է Ռուսաստանը, քանի որ հայրենիքում նրա կյանքն այլևս վտանգված էր:
YouTube-ում տեղադրած տեսանյութում Սոտնիկն ասում է, թե սպառնալիքներ է ստանում հեռախոսով: Վերջին անգամ նրան ահաբեկել են հետևյալ խոսքերով․ - «Կհանդուժենք քեզ մինչև հոկտեմբեր, հետո կտեղափոխենք քեզ բանջարեղենի բաժին»:
Սոտնիկը ժամանակավոր ապաստան է գտել Վրաստանում: