Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ քննարկել է այդ երկրի էներգետիկ բարեփոխումների հարցը՝ ասելով, որ այժմ այն Ուկրաինայի ամենակարևոր և արագ լուծում պահանջող խնդիրն է:
Անդրադարձ է եղել նաև Ուկրաինայի դատական համակարգին և դատախազությանը, որոնք վերջին տարիներին մեղադրվում են կոռուպցիայի համար:
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ Բայդենը նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգների վարչակազմը պատրաստ է ևս մեկ միլիարդ դոլարի վարկ երաշխավորել Կիևին՝ օգնելու լուծել ֆինանսական խնդիրները: