Մատչելիության հղումներ

Հարձակում Անկարայում Իսրայելի դեսպանատան վրա


Իսրայելի դրոշը երկրի դեսպանատան դիմաց, արխիվ
Իսրայելի դրոշը երկրի դեսպանատան դիմաց, արխիվ

Այսօր կեսօրին դանակով զինված առնվազն մեկ անձ փորձել է մուտք գործել Անկարայում Իսրայելի դեսպանատան տարածք: Դիվանագիտական ներկայացուցչության շենքը հսկող ոստիկանները, սակայն, կրակ են արձակել նրա ուղղությամբ` վիրավորելով հարձակման հեղինակին:

Դեսպանատան աշխատակիցներից որևէ մեկը չի տուժել:

Թուրքական NTV հեռուստաընկերության տեղեկություններով, սակայն, հարձակման հեղինակները երկուսն են եղել: Հեռուստաընկերության տեղեկություններով` «երկուսն էլ չեզոքացվել են անվտանգության աշխատակիցների կողմից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG