Հյուսիսային Կորեան, առաջնորդ Կիմ Չեն Ինի գլխավորությամբ, նոր հրթիռային շարժիչ է փորձարկել՝ հաղորդում է պետական լրատվամիջոցը։
Այցելելով Սոհե փորձարարական զորակայան՝ Կիմ չեն Ինը գիտնականներին ու մասնագետներին կոչ է արել այսօրվա հաջող փորձից հետո սեղմ ժամկետում պատրաստվել արդեն արբանյակի արձակմանը։
Փխենյանի՝ միջուկային ու հրթիռային փորձարկումներն այս տարի հասել են աննախադեպ ցուցանիշի՝ չնայած միջազգային հանրության խիստ քննադատությանը: Ի պատասխան՝ ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը խստացրել էր պատժամիջոցներն այդ երկրի նկատմամբ: