Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կրկին Վաշինգտոնից պահանջել է Թուրքիային արտահանձնել Փենսիլվանիայում բնակվող թուրք հոգևորական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին, ում Անկարան մեղադրում է հուլիսի հեղափոխության փորձը կազմակերպելու մեջ:
«Միացյալ Նահանգները չպետք է ապաստան տա ահաբեկիչներին», - ասել է Էրդողանը հավելելով՝ Գյուլենին պահելը որևէ կերպ չի կարող արդարացվել:
Խոսելով հարևան Սիրիայում շարունակվող ճգնաժամի մասին՝ Թուրքիայի նախագահը պնդել է, թե այն չի հանգուցալուծվի, քանի դեռ Բաշար ալ-Ասադը իշխանությունից չի հեռացվել: