«Ալյանս» կուսակցությունը հայտարարում է, որ ժամանակավորապես դադարեցնում է քարոզարշավը Գյումրիում։
«Մեր ողջ թիմը մեծ ցավ է ապրում Վարդևան Գրիգորյանի որդու ողբերգական մահվան կապակցությամբ: Ամեն բան երկրորդական է դառնում, երբ մարդը հարազատ է կորցնում: Մենք կիսում ենք Գրիգորյանների վիշտը, ցավակցում ու զորակցում ենք իրենց: Ժամանակավորապես դադարեցնում ենք քարոզարշավը», - ասված է կուսակցության լրատվական ծառայության հաղորդագրությունում: