Մատչելիության հղումներ

Ղրղըզստանի նախագահն արձակուրդ է վերցրել՝ սրտի հետ կապված ստուգումներ անցնելու


Ալմազբեկ Աթամբաև, արխիվ
Ալմազբեկ Աթամբաև, արխիվ

Ղրղըզստանի առաջնորդ Ալմազբեկ Աթամբաևը կարճատև արձակուրդ է վերցրել՝ սրտի հետ կապված ստուգումներ անցնելու համար, հայտարարել է նախագահական նստավայրը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 60-ամյա Աթամբաևի առողջական վիճակը կտրուկ վատացել է Ստամբուլի օդակայանում, երբ նա պատրաստվել է մեկնել Նյու Յորք՝ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովին մասնակցելու:

Ըստ պաշտոնական աղբյուրների, բժիշկներն այժմ նրա վիճակը գնահատում են բավարար, և ամենայն հավանականությամբ, Աթամբաևը տասն օրից աշխատանքի կվերադառնա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG