Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ընդունել է իր պատասխանատվությունը Բեռլինի ընտրություններում Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) «դառը պարտության համար»:
Պաշտոնական տվյալներով, կանցլերի ղեկավարած կուսակցությունը ամենավատ արդյունքի է հասել մայրաքաղաքում՝ ստանալով ձայների ընդամենը 17.6 տոկոսը:
Լրատվամիջոցների հետ զրույցում Մերկելը նշել է, որ սխալներ է թույլ տվել միգրանտների ճգնաժամի հարցում: «Եթե կարողանայի, ժամանակը շատ շատ տարիներով ետ կտայի՝ ավելի լավ պատրաստվելու համար», - ասել է նա:
Ընտրություններում առավելության են հասել սոցիալ-դեմոկրատները: Պատմության մեջ առաջին անգամ խորհրդարան կմտնի նաև «Այլընտրանք Գերմանիայի համար» ազգայնական կուսակցությունը, որը հայտնի է միգրանտների դեմ քաղաքականությամբ: