Մատչելիության հղումներ

Նախնական տվյալներով՝ Չեչնիայի ընտրություններում Կադիրովը ստացել է քվեների 97 տոկոսը


Ռուսաստան, Չեչնիա - Ռամզան Կադիրովը դուրս է գալիս Ցենտարոյ գյուղի ընտրատեղամասից, 18-ը սեպտեմբերի, 2016թ․
Ռուսաստան, Չեչնիա - Ռամզան Կադիրովը դուրս է գալիս Ցենտարոյ գյուղի ընտրատեղամասից, 18-ը սեպտեմբերի, 2016թ․

Չեչնիայում անցկացված ընտրություններում, նախնական տվյալներով, ռուսաստանյան այդ հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը վերընտրվել է՝ ստանալով ձայների շուրջ 97 տոկոսը:

Նրա երկու մրցակիցները անգամ ձայների երկու տոկոս չեն ստացել:

Կադիրովը ղեկավարում է Չեչնիան 2007 թվականից: Ընդդիմադիրները մեղադրում են նրան մարդու իրավունքների լրջագույն խախտումների, այդ թվում՝ մարդկանց առևանգելու, կտտանքների ենթարկելու և Լինչի դատաստանի ենթարկելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG