Կիրակի օրը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կայացած տեղական ընտրություններում կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը ստացել է քվեների ընդամենը 17 տոկոսը՝ մոտ 5 տոկոսով զիջելով գլխավոր հակառակորդը հանդիսացող սոցիալ-դեմոկրատներին։
Բեռլինի ընտրություններում լուրջ հաջողություն է արձանագրել ներգաղթյալների հոսքի դեմ արտահայտվող այլընտրանք, Գերմանիայի համար ծայրահեղ աջ կուսակցությունը՝ ստանալով քվեների 14 տոկոսը։