Ֆրանսիայի նախկին նախագահ,84-ամյա Ժակ Շիրակն այսօր տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին AFP գործակալությանը հաղորդել են նախկին նախագահի ընտանիքի անդամները: Նախնական տվյալների համաձայն, Շիրակի մոտ թոքերի ինֆեկցիոն հիվանդություն է ախտորոշվել:
Ֆրանսիայի նախկին ղեկավարի առողջական վիճակը վատթարացել է Մարոկոյում կազմակերպված ընտանեկան հանգստի ընթացքում: Ժակ Շիրակին այսօր առավոտյանհատուկ չվերթով տեղափոխել ենհայրենիք: Այժմ նա գտնվում է Փարիզի հիվանդանոցներից մեկում: