Թուրքիայի արևելյան 22 գավառների բոլոր ղեկավարներն այսօր առավոտյան շտապ կարգով հրավիրվել են Անկարա` երկրի ներքին գործերի նախարարությունում կազմակերպված օպերատիվ խորհրդակցությանը մասնակցելու նպատակով:
Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը` նշելով, որ Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի մոտ կազմակերպված դռնփակ խորհրդակցության նպատակն էր քննարկել Քրդական բանվորական կուսակցության զինյալների դեմ երկրի արևելյան շրջաններում ծավալված գործողություններիընթացքը:
Խորհրդակցությանը մասնակցել են նաև երկրի գրեթե բոլոր ուժային կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչները: Խորհրդակցությանը հրավիրված են եղել նաև Հայաստանին սահմանակից թուրքական երկու շրջանների` Կարսի և Իգդիրի նահանգապետերը: