Եվրոպական խորհրդարանը Ուկրաինայի հետ ազատ վիզային ռեժիմի անցնելու հարցը ամենայն հավանականությամբ քվեարկության կդնի հոկտեմբերին: Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը:
Ուկրաինայից բացի, այս տարի Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացմանն են սպասում նաև Վրաստանը, Կոսովոն և Թուրքիան: