Եվրամիության առաջնորդները Բրատիսլավայում քննարկում են միացյալ Եվրոպայի ապագան՝ առանց Մեծ Բրիտանիայի:
«Եվրամիության վիճակը օրհասական է, Բրյուսելը պետք է գործնականում ցույց տա բարեփոխվելու իր կարողությունը», - հանդիպումից առաջ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն էլ ասել է՝ եվրոպական առաջնորդները ուզում են միասնականություն դրսևորել, սակայն դա հեշտ չի լինելու:
Տարաձայնությունների շարքում գլխավորը նշվում է միգրացիոն քաղաքականությունը: