Ազգային ժողովի փոխնախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 16-20-ը աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ, որտեղ ՀԱՊԿ ԽՎ դիտորդական խմբի կազմում կիրականացնի Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների մոնիտորինգ:
Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նախատեսվում է Էդուարդ Շարմազանովի հանդիպումը ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի, ինչպես նաև Լենինգրադի մարզի ղեկավարության հետ: