Մատչելիության հղումներ

Աղավնաձորցիները վերսկսեցին բողոքի ակցիաները


Սեպտեմբերի 1-ի բողոքի ակցիան Աղավնաձորում
Սեպտեմբերի 1-ի բողոքի ակցիան Աղավնաձորում

Այսօր վաղ առավոտից Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչները փակել են դպրոցի, մանկապարտեզի, գյուղապետարանի մուտքերը, գյուղում ոչ մի հաստատություն չի գործում: Պատճառն այն է, որ գյուղացիները արդեն մոտ 9 ամիս է՝ չեն ստացել մթերված խաղողի դիմաց գումարը:

Գումարը չվճարող հիմնական ընկերությունը «Վեդի Ալկո»-ն է:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 1-ին ևս գյուղացիները փակել էին դպրոցը, ժամանեց մարզպետը և խոստացավ, որ 15 օրվա մեջ խնդիրը կլուծվի, ինչից հետո աղավնաձորցիները որոշեցին սպասել:

Խնդիրը, սակայն, աղավնաձորցիների հավաստմամբ, խոստացված ժամկետում չի լուծվել, և նրանք այսօր վերսկսել են իրենց բողոքի ակցիաները՝ պահանջելով մթերված խաղողի գումարը:

Մանրամասները՝ այսօր ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG