Այսօր ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության Երևանի վարչության պարեկապահակետային գնդի հրամանատարության և անձնակազմի հետ:
«Ոստիկանության պետն անդրադարձավ հուլիսի դրամատիկ իրադարձությունների, այդ օրերին ՊՊԾ գնդի ծառայողների գործողություններին և ընդգծեց պարտքի կատարման գիտակցման կարևորությունը:
Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ պարեկապահակետային ծառայության ստորաբաժանումներում կարգապահության հետագա ամրապնդման, աշխատանքային մեթոդների կատարելագործման, նաև կադրային փոփոխությունների միջոցով դեռևս առկա որոշ խնդիրների հրատապ լուծման անհրաժեշտությանը և վերահաստատեց նոր ոստիկանության կազմավորման իրսկզբունքային մոտեցումները:
Ամփոփելով խորհրդակցությունը` Վլադիմիր Գասպարյանը կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ տվեց` պարեկապահակետային գնդի ղեկավարներին ու ծառայողներին մեկ անգամ ևս պատվիրելով առաջնորդվել օրենքի գերակայության պահպանման, պրոֆեսիոնալ հմտությունների կատարելագործման, իրավապահի բարոյական պատասխանատվության և անդավաճան զինակցության սկզբունքներով», - ասված է Ոստիկանության տարածած հաղորդագրությունում: