Մատչելիության հղումներ

ԱՄՆ Կոնգրեսում կքննարկեն Ադրբեջանում տիրող կացությունը


Սեպտեմբերի 15-ին Միացյալ Նահանգների Կոնգրեսը կքննարկի Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում տիրող կացությունը:

Փոխանցելով այս տեղեկությունը՝ «Թուրան» գործակալությունը նաև նշում է, որ քննարկումներն ընթանալու են այսպես կոչված Լանտոսի հանձնաժողովի նիստի ընթացքում: Դա Կոնգրեսում գործող հատուկ կառույց է, որը հետևում է աշխարհի տարբեր պետություններում մարդու իրավունքների պաշտպանության վիճակին:

Կոնգրեսականներից բացի, լսումներին կմասնակցեն նաև Բաքվում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը, «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության ղեկավար Ալի Քերմլիի որդին` Թուրքել Քերիմլին:

Լսումներին հեռուստակամուրջի միջոցով կմասնակցի նաև «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության աշխատակից Խադիջա Իսմայիլովան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG