«Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմի հաստատման հարցում Եվրամիության անդամ պետությունների շրջանում որևէ տարաձայնություն չկա», - երեկ երեկոյան Ստրասբուրգում Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխաիլ Ջանելիձեյի հետ հանդիպմանը հայտարարել է Եվրամիության հարևանության քաղաքականության և ընդարձակման գծով հանձնակատար Յոհանես Հանը:
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, թե Եվրամիությունը կարող է կրկին հետաձգել Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմի հաստատման հարցի շուրջ վերջնական որոշման ընդունումը: