Մատչելիության հղումներ

Լևոն Մկրտչյանը մեկնել է Վրաստան


Լևոն Մկրտչյան, արխիվ
Լևոն Մկրտչյան, արխիվ

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը, Վրաստանի կրթության և գիտության նախարար Ալեքսանդր Ջեջելավայի հրավերով սեպտեբերի 12-ին մեկնել է Վրաստան։

Հայաստանի կրթության և գիտության նախարարության փոխանցմամբ, հայաստանյան պատվիրակությունը Վրաստանում կգտնվի մինչև սեպտեմբերի 14-ը։

Պատվիրակության կազմում են` Հայաստանի ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության սփյուռքի բաժնի պետ Կարեն Մնացականյանը և ԿԳՆ կրթական ծրագրերի կենտրոնի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը:

Այցի ընթացքում նախատեսվում են մի շարք հանդիպումներ կրթության և գիտության ոլորտի պատասխանատուների հետ, մասնավորապես, կքննարկվեն երկու երկրների կրթական համակարգերի բարեփոխումների, կրթական քաղաքականության, կրթության որակի ապահովման և օրենսդրական դաշտի կատարելագործման, ինչպես նաև բարձրագույն կրթության ոլորտում հետագա հնարավոր համագործակցության վերաբերյալ հարցեր:

Նախատեսվում են նաև միջգերատեսչական համաձայնագրի շրջանակներում գործուղված Հայաստանի և Վրաստանի ուսանողների հիմնախնդիրներին վերաբերող հարցերի քննարկում: Այցի օրակարգում են Ջավախքի հայերենով ուսուցմամբ դպրոցներին վերաբերող հարցեր՝ ուսուցիչների վերապատրաստումների արդյունավետ կազմակերպում, որպես հումանիտար օգնություն` դասագրքերի, ուսումնամեթոդական և դպրոցական գրադարանային գրականության տրամադրում:

Կողմերը կքննարկեն նաև երկու երկրների վարչապետների հանդիպման ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունները և դրանց իրականացման մեխանիզմները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG