Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դեյվիդ Քեմերոնը լքում է նաև խորհրդարանը՝ վայր դնելով պատգամավորական մանդատը:
Հիշեցնենք, ամիսներ առաջ, երբ Մեծ Բրիտանիան հանրաքվեի միջոցով որոշեց դուրս գալ Եվրամիությունից, Քեմերոնը հրաժարվեց վարչապետի պաշտոնից։
49-ամյա Քեմերոնը 2005 թվականից Պահպանողական կուսակցության առաջնորդն էր, 2010-ին ստանձնել էր վարչապետի պաշտոնը: