Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ, Սիրիայի նախագահ Ասադին աջակցելու համար պատժամիջոցների ցուցակում հայտնված Կիրսան Իլյումժինովը հաստատել է, որ անձնական հանդիպում է խնդրել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ:
Ֆեդերացիայում նաև հաստատել են, որ Իլյումժինովը պատրաստակամություն է հայտնել Ամերիկյան անձնագիր ստանալ, եթե դա թույլ կտա պաշտպանել իր շահերը Նահանգների տարածքում:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը անցած տարի պատժամիջոցներ էր սահմանել չորս ֆիզիկական անձանց, այդ թվում՝ Իլյումժինովի նկատմամբ, պնդելով, թե նրանք աջակցել են նավթային գործարքներին Սիրիայի գործող վարչակազմի և «Իսլամական պետության» միջև: